Search Engine QAs
Օպտիմալացում

Google. թավ տեքստերի մասին

Պարբերության մեջ տեքստի կարևոր հատվածների ընդգծումը կարող է բարելավել վեբ էջի SEO-ի որակը

Պարբերության մեջ տեքստի կարևոր հատվածների ընդգծումը կարող է բարելավել վեբ էջի SEO-ի որակը և հեշտացնել բովանդակության ընթեռնելիությունը Google-ի համար:

Google ընկերության աշխատակից Ջոն Մյուլլերը հաստատում է, որ պարբերության մեջ կարևոր ընդգծված տեքստը կարող է օգնել ձեր կայքի SEO-ին, քանի որ այն թույլ է տալիս Google-ին ավելի լավ հասկանալ էջի բովանդակությունը:

Այս մասին ասվում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին հայտարարված Google Search Central SEO-ի գրասենյակային ժամերի ժամանակ:

Այնտեղ հարց է տրվում թավ տեքստի օգտագործման առավելությունների մասին՝ «Արդյո՞ք դա զուտ ոճական ընտրություն է: Կամ կարո՞ղ է այն օգտագործվել նաև SEO-ի նպատակներով:»

Մյուլլերը հաստատապես նշել է, որ դա օգնում է SEO-ին:

Պատասխանելով այս հարցին՝ Մյուլլերը հղում է անում նախկին Google-ի աշխատակից Մեթ Քաթսի տեսանյութին, որտեղ այս թեման նախկինում մեկ անգամ շոշափվել է:

Մյուլլերն ավելացրել է, որ Google-ը սովորաբար ինքնուրույն կարող է պարզել, թե ինչն է կարևոր կայքում, բայց ընդգծված կամ թավ տեքստը հաղորդագրությունն ավելի պարզ է դարձնում:

Այնուամենայնիվ, թե որքանով է դա օգնում, խիստ հարաբերական է՝ էջի մնացած բովանդակության որակից և բազմաթիվ հարակից ազդակներից կախված:

Լուսանկարի հեղինակ Ⓒ PixMeta