Կայքի և բլոգի SEO աուդիտ – հիմնական ցուցանիշների վերլուծություն և տվյալների դուրսբերում։
Կայքի վերլուծությունը կատարվում է մի քանի գործիքների օգնությամբ․
MOZ Pro – հետադարձ և ներքին հղումների որակ, քանակ և այլ տվյալներ՝ կապված հղումների հետ։ Կայքի տեխնիկական վիճակ, խնդիրների առկայության ստուգում և այլն։
Google Analytics – կայքի վիճակագրության հիմնական տվյալների վերլուծություն՝ թրաֆիկի աղբյուրներ, կայքի էջերի անցումներ, մերժման գործակից, էջադիտումների քանակ և այլն տվյալներ։
Search Console – կայքի տեխնիկական վիճակի և ինդեքսացվածության վերաբերյալ տվյլաներ։
Վերլուծության են ենթարկվում նաև կայքի բովանդակությունը ամբողջությամբ՝ տեքստերը, պատկերները, մետատվյալները և այլն։
Կայքի հիմնական վերլուծության արդյունքում ուրվագծվում են SEO-ում անհրաժեշտ գործողություններն ու դրանց հերթականությունը։
Անելիքների ցուցակն ու SEO-ի ռազմավարության բազային տվյալներով ձեռնարկը տրամադրվում է աուդիտի ավարտին։