Օպտիմալացում

SEO & Content թեմայով հանդիպում Վանաձորի Ինֆոտանը

Որոնողական օպտիմալացում և բովանդակություն թեմաների շուրջ հանդիպում քննարկում Վանաձորում

SEO & Content meetup

2022թ․ օգոստոսի 16-ին Վանաձորի Ինֆոտանը ՄԵՄ Լոռի նախաձեռնությամբ կազմակերպվում է հանդիպում և քննարկում՝ կապված SEO-ի (որոնողական օպտիմալացում) և բովանդակության հետ։ Հանդիպման հիմնական բովանդակությունը կլինի հետևյալ թեմաների շուրջ՝

1․ Ինչպե՞ս է աշխատում որոնողական համակարգը
2․ Որո՞նք են ամենակարևոր ֆակտորները (գործոնները)՝ որոնման համակարգերում բարձր դիրքեր զբաղեցնելու համար։
3․ Բովանդակությունը՝ որպես մոնետիզացիայի, գաղափարների զարգացման, անձնական աճի և որոնման համակարգերում լավ արդյունքների միջոց։

SEO & Content meetup in Vanadzor Infotun

Հանդիպման պաշտոնական էջը Ֆեյսբուքում։

Միջոցառման մասնակցությունը բաց է բոլորի համար։

Հանդիպումը կազմակերպվում է  Նվիրիր օր ծրագրի շրջանակներում համատեղ՝ Մարզերի Երեխաները Մարզերում Լոռիի նախաձեռնության և Վանաձորի Ինֆոտան կողմից։