Օպտիմալացում

Մի քանի SEO գործիքներ՝ աշխատանքը հեշտացնելու համար

Մի քանի գործիքներ, որոնք հեշտացնում են SEO մասնագետի կյանքը

SEO assistant

Ցանկացած SEO գործառույթի համար աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ: Հիմնաբառերի ուսումնասիրություն, հղումների ստեղծում, էջերում տարածում, տեխնիկական SEO, և լիքը այլ բաներ:

Եթե ​​դուք գնեիք այս գործիքների մեծ մասը ձեր բիզնեսի համար, ապա հեշտությամբ կծախսեիք ամսական 6 թվանշան պարունակող գումար SEO գործիքների վրա:

Այնուամենայնիվ, բարեբախտաբար, դրանցից շատերը իրականում ձեզ պետք չեն: Որպես խիստ ցանկալի գործիքներ՝ SEO-ի համար կարելի է առանձնացնել հետևյալը.

SEO workflow assistants
Այս գործիքները հեշտացնում են SEO մասնագետի աշխատանք ու ընթացիկ աշխատահոսքը, սակայն բնավ չեն ապահովում 100%-անոց արդյունք

SEO փաթեթ (վճարովի): Հիմնականում MOZ, SEMrush կամ Ahrefs: Այս երեքւ գործիքներն էլ առաջարկում են խելահեղ թվով առանձնահատկություններ՝ հետադարձ հղումների վերլուծություն(backlink research), հիմնաբառերի հետազոտություն (keyword research) և մի շարք այլ գործառույթներ: Այո, գործիքի համար ամսական 99 ԱՄՆ դոլարը թանկ է, բայց այնուամենայնից, եթե դուք գնահատում եք ձեր ժամանակը, և այս գործիքը ձեզ խնայում է բավականին շատ ժամանակ, ակնհայտորեն արժե օգտագործել դրանցից մեկը, եթե բիզնեսի կայքի և գործունեության համար անհրաժեշտ են վերլուծական բազմաթիվ տվյալներ:

Կայքի SEO գործիքներ (անվճար կամ պրեմիում-վճարովի)․ RankMath կամ Yoast: Բազային գործիքներ են, որոնք օգնում են օպտիմալացնել վեբ էջերը կամ բլոգային գրառումները՝ ըստ SEO-ի լավագույն փորձառության:

Տեխնիկական SEO գործիք (Freemium): Դուք կարող եք օգտագործել ScreamingFrog-ը՝ ձեր ամբողջ կայքը վերլուծելու և SEO-ի հետ առնչվող տեխնիկական խնդիրները գտնելու համար: Կան նաև այլ գործիքներ, որոնք նույնպես ունեն նման հնարավորություններ, բայց ScreamingFrog-ը ամենահայտնի տարբերակն է: Գործիքի freemium տարբերակը վերլուծում է միայն սահմանափակ թվով էջեր (500 URL), այնպես որ, եթե ձեր կայքը համեմատաբար մեծ է, դուք պետք է վճարեք գործիքի համար:

Կայքի վիճակագրություն (անվճար)․ ակնհայտ է, որ ձեզ հարկավոր է կայքում տեղադրել Google Analytics (կայքի տրաֆիկին հետևելու համար) և Google Search Console (հատկապես օրգանական տրաֆիկին հետևելու համար): Ըստ ցանկության, դուք կարող եք նաև օգտագործել Google Track Manager-ը՝ ավելի լավ հետևելու, թե ինչպես են ձեր կայքի այցելուները փոխազդում կայքի հետ (user behavioral ազդակներին հետևելու համար):

MozBar (անվճար). սա Chrome-ի գործիքագոտի է, որը թույլ է տալիս պարզապես հետագծել Google Որոնման հարցումները, Domain Authority-ն և մի շարք այլ տվյալներ:

Կայքի արագության վերլուծություն (website Speed Analysis) (անվճար)․ դուք կարող եք օգտագործել Google Page Speed ​​Insights-ը՝ հետևելու, թե որքան արագ է բեռնվում ձեր կայքը և դրա առանձին էջերը, ինչպես նաև իմանալ, թե որքանով է այն հարմարեցված շարժական սարքերին (mobile friendly):

Outreach Tool (վճարովի): Հղումներ ստեղծելու, հյուր-հրապարակումների (guest posting) տեղադրման և այլ հնարավորությունների գործիք: Որպես օրինակ, կարող եմ առանձնացնել Snov-ը։

Օպտիմալացված GMB պրոֆիլ (անվճար)․ սա ինքնին գործիք չէ, սակայն պայմանականորեն ավելացրել են գործիքների թվում։ Եթե դուք գործունեություն եք ծավալում տեղական շուկայում, ապա խստագույնս անհրաժեշտ է առավելագույնս օպտիմալացված Google My Business պրոֆիլ ունենալ և պարբերաբար հետևել դրա բովանդակությանն ու մյուս ազդակներին:

Google Keyword Planner (անվճար): Սա ձեզ տալիս է բոլոր գործիքները՝ ստուգելու որոշակի բանալի բառերով որոնման ծավալները: Այսպիսով, բանալի բառերի հետազոտություն կատարելու համար ամենահարմար գործիքն է հենց Google Keyword Planner-ը, որը գտնվում է Google Ads հարթակում:

Բանալի բառերի հետազոտության տվյալների պահպանում (անվճար)․ Այս բանի համար կարելի է օգտագործել Google Sheets-ը կամ AirTable-ը՝ ձեր բանալի բառերի հետազոտությունը պահելու համար և միևնույն ժամանակ օգտագործել այն որպես բովանդակության օրացույց:

Այս գործիքները հեշտացնում են SEO մասնագետի աշխատանք ու ընթացիկ աշխատահոսքը, սակայն բնավ չեն ապահովում 100%-անոց արդյունք։ Այնպես որ, շարունակում ենք աշխատել մտածելով և ստեղծագործելով, առանց դրանց, որքան էլ որ գործիքներ օգտագործենք, արդյունքը լինելու է ոչ ցանկալի։