Շատերը փորձում են ուղիղ ազդեցություն ունենալ Google-ում կայքի հղումների (Sitelinks) ցուցադրության վրա, բայց դեռ ապարդյուն: Sitelink-երը այն հղումներն են, որոնք ցուցադրվում են որոշակի կայքի սնիպետի մեջ՝ որպես տվյալ կայքի հաջորդական կարևոր հղումներ։
Ինչո՞ւ Google-ը չի ցուցադրում իմ ուզած կայքի հղումները — հարց SEO-ին։
Չկա ուղղակի միջոց՝ ստիպելու Google-ին ցույց տալ ձեր ուզած հղումների արդյունքները: Քեյլ Լարկինը՝ Search Engine Journal-ի հոդվածագիրը, բացատրում է, թե ինչպես կարող են կայքի օպտիմալացման մասնագետները ազդել Google-ի որոնման արդյունքներում ուղեկցող հղումների հայտնվելու վրա:
Որքան լավ կլիներ, եթե մենք լիակատար վերահսկողություն ունենայինք մեր կայքի տեսքի վրա Google Որոնման արդյունքներում, — ասում է Քեյլը և ավելացնում, — Ցավոք, դա այդպես չէ, եթե վերջերս եք դա հայտնաբերել:
Օգտատիրոջ հարցը Ask An SEO-ի շրջանակներում հետևյալն է.
«Ինչպե՞ս կարող եմ հեռացնել կոմերցիոն/տրանզակցիոն լենդինգ էջերը (transactional landing page), ինչպես օրինակ, «Ռեստորանի բրենդինգային գործակալությունը» Google-ում իմ կայքի օրգանական հղումներից և փոխարենը ունենալ իմ կայքի հիմնական էջերը, ինչպիսիք են՝ «ծառայությունների մասին», «կոնտակտները» և բլոգը: Ես իրականացրել եմ կայքի հղումների վրա ազդելու բոլոր հրահանգները, բայց մինչ այժմ չեմ կարողացել դրանք փոխել»:
Ի՞նչ է նշանակում կայքի օրգանական հղումներ (organic sitelinks)
— Որոնման արդյունքներում կայքի սնիպետում երկրորդային հղումների միջոցով Google-ը փորձում է հեշտացնել մարդկանց գտնել այն, ինչ փնտրում են: Այս նպատակով Google-ը որոնման արդյունքների մեջ կայքի սնիպետում հաճախ ցուցադրում է կայքի օրգանական հղումները (organic sitelinks)։
Կայքի օրգանական հղումները չորս հղումներ են, որոնք ցուցադրվում են հիմնական օրգանական հղման տակ, և որոնք ուղղորդում են դեպի ձեր կայքի այլ էջեր կամ ուղղակիորեն անցնում դեպի էջերի բովանդակություն՝ օգտագործելով հատվածային/ֆրագմենտային (#) հղումներ:
Google-ը վերլուծում է մեր կայքի հղումների կառուցվածքը, և արդյունքում կարող է որոնման արդյունքներում ներկայացնել մեր բովանդակությունը այնպես, որ մարդիկ ստիպված չլինեն երկար-բարակ փորփրել՝ կարևոր էջերին կամ բովանդակությանը հասնելու համար:
Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ Google-ն ընտրում է այնպիսի բովանդակություն, ինչպիսին է տրանզակցիոն լենդինգ էջը, որը մենք չենք ուզում երևա օրգանական հղումների ցանկում:
Ի՞նչ կարող ենք անել այս դեպքում:
Ինչպե՞ս հեռացնել կայքի անցանկալի հղումները որոնման արդյունքների սնիպետից։
- Google-ը ընտրում է կայքի հղումները ավտոմատ կերպով:
- Կայքի սեփականատերերը և վեբ ադմինիստրատորները չեն կարող ուղղակիորեն հեռացնել կայքի անցանկալի հղումը:
- 2022 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Google-ն ակնարկում է, որ ապագայում կարող է թույլ տալ կայքի սեփականատիրոջը ազդել կայքի հղումների ցուցադրության վրա։
Շատ մասնագետներ նշում են, որ իրենք կողմից կատարված բոլոր փորձերն ապարդյուն են եղել՝ փոխել կայքի հղումների ցուցադրության տրամաբանությունը:
Մի քանի եղանակ, որոնք ըստ Google-ի կարող են ազդել կայքի հղումների ցուցադրության վրա։
1. Էջի վերնագրերը տեղեկատվական են և կոմպակտ
Օրինակ՝ «Ծառայություններ» վերնագիրը իրոք կոմպակտ է, սակայն «Ռեստորանների բրենդինգային գործակալություն» վերնագիրն ավելի տեղեկատվական է:
Սա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի տրանզակցիոն լենդինգ էջերն անցնեն տեղեկատվական էջերից։
2. Կայքի կառուցվածքը տրամաբանական է՝ իմաստալից կատեգորիաներով
Մենք չգիտենք, թե ինչպիսին է կայքի կառուցվածքը և այն, թե ինչպես է այն կապում համապատասխան էջերին, բայց մենք գիտենք, որ Google-ը մեծ ուշադրություն է դարձնում կայքի կառուցվածքին:
Google Search Central-ի տեղեկատու էջերը բացատրում են, որ Google-ը ուսումնասիրում է կայքի կառուցվածքը (ինչպես են էջերը կապված միմյանց հետ)՝ գտնելու դյուրանցումներ (shortcuts), որոնք կօգնեն օգտվողներին արագ գտնել իրենց հարցման պատասխանը:
Սա կոր ձևով ապացուցում է ներքին հղումների կարևորությունը նաև կայքի հղումների տեսանկյունից։
3. Խարիսխային (anchor) տեքստը կարճ է և դիպուկ
Խարիսխային տեքստը հղման տեսանելի և սեղմվող (clickable) տեքստն է:
Մինդի Վայնշտեյնը՝ SEJ-ի հեղինակ և Market Mindshift-ի հիմնադիրը, կիսվում է, թե ինչպես է նա հեռացնում անցանկալի կայքի հղումները ստորև նշված քայլերում․
Հետազոտեք ձեր կայքը և գտեք բոլոր ներքին հղումները դեպի այն էջ, որը ցանկանում եք հեռացնել («Ռեստորանի բրենդինգային գործակալություն»):
Վերանայեք այս ցուցակը և թարմացրեք կայքի անցանկալի էջ տանող բոլոր ներքին հղումների խարիսխային տեքստը:
Էջը նորից ուղարկեք Search Console-ում ինդեքսացման, սպասեք մինչև կայքի ինդեքսացիան ավարտվի և նորից ստուգեք ձեր որոնման սնիպետը:
P.S. Հիշեցնեմ, որ Google-ը նվազեցրել է կայքերի բովանդակության սկանավորման հաճախականությունը։ Մանրամասն այստեղ >
4. Արտակարգ դեպքում՝ ավելացնել Noindex կամ հեռացնել էջը
Վերջին հուշումը պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե լենդինգ էջն այլևս չի օգտագործվում:
Սահմանեք Noindex ատրիբուտը տվյալ էջի համար կամ հեռացրեք էջը ձեր կայքից: Դա միանշանակ կհեռացնի կայքի օրգանական հղումը, քանի էջը կհեռացվի Google-ի ինդեքսից:
—
Թեև չկա ուղղակի միջոց, որը թույլ կտա վեբ կայքերի սեփականատերերին ընտրել կամ հեռացնել կայքի օրգանական հղումները որոնման արդյունքների սնիպետից, մենք կարող ենք օգտագործել վերը նշված եղանակները, որպեսզի գոնե որոշ չափով ազդենք, թե կայքի որ հղումները ցուցադրվեն Google-ի որոնման արդյունքներում: