Որոնում

Google ինդեքսացիա և հղումների հայտնաբերում

Ո՞ր աղբյուրներից է Google-ը փորձում գտնել հղումներ և ինդեքսացնել նոր էջեր

Search bot crawling and indexing new webpagesSearch bot crawling and indexing new webpages

Վերջերս Google-ի աշխատանքային ժամերի հերթական հանդիպմանը ընկերության դեսպան Մյուլլերն անդրադարձել է մի հարցի, որի արդյունքում մի քանի փակագծեր են բացվել, և շատերի մոտ Մյուլլերի պատասխանները զարմանք են առաջացրել։

Google-ի աշխատակից և որոնման դեսպան Ջոն Մյուլլերը պատասխանել է, թե արդյոք Google-ը օգտագործում է կառուցվածքային տվյալներում (structured data) ներառված հղումները՝ էջերով մագլցելու (crawling) համար: Հղումներ հայտնաբերելը, մագլցումը, այնուհետև ինդեքսավորումը կենսական նշանակություն ունեն SEO-ի համար, ուստի ցանկացած հասանելի առավելություն՝ ավելի շատ էջերով անցնելու համար, օգտակար կլինի:

Ինչի՞ համար է Google-ն օգտագործում հղումները կառուցվածքային տվյալների մեջ:
Հարց տվողը ցանկացել է իմանալ՝ արդյոք Google-ն օգտագործում է կառուցվածքային տվյալների մեջ հայտնաբերված հղումները՝ նոր էջեր գտնելու և ինդեքսացնելու համար:

Օգտատերերը նաև ցանկացել են իմանալ, թե արդյոք Google-ը չի օգտագործում հղումները մագլցելու համար, եթե դրանք պահված են լինում:

Հարցը եղել է այսպիսին.

«Արդյո՞ք Google-ը որոնում է կառուցվածքային տվյալներում տեղակայված URL-ները, թե՞ Google-ը պարզապես պահպանում է տվյալները և վերջ»:

Google-ը փորձում է մագլցել բազմաթիվ տեսակի URL-ներով։ Մյուլլերի պատասխանը կարող է մի փոքր զարմանալի թվալ, քանի որ, ի թիվս այլ բաների, նա նշում է, որ Google-ը կարող է փորձել անցնել հղումով, նույնիսկ եթե այն գտնվում է տեքստային ֆայլում, այսինքն ակտիվ հղում չէ և HTML ֆայլում չէ տեղակայված։

Հետաքրքրիր մեկ այլ կետ էլ այն է, որ ըստ նրա՝ Google-ը մագլցում է այն ամենի միջոցով, ինչ «հղման տեսք ունի»։ Այնուհետև նա կիսվում է օրինակներով, թե ինչ է նշանակում «հղման տեսք»:

Մյուլլերի պատասխանը Հետևյալն է․

«Այսպիսով, մեծ մասամբ, HTML էջերը դիտարկելիս, եթե մենք տեսնում ենք ինչ-որ բան, որը նման է հղման, մենք կարող ենք դիտարկել այն որպես հղում և փորձել անցնել դրանով՝ մտնել այդ էջ:

Այդպիսի օրինակ կարող է լինել URL-ը JavaScript-ում, որը մենք կարող ենք փորձել դուրս բերել և փորձել օգտագործել այն:

Եթե ​​մենք կայքում գտնենք տեքստային ֆայլի նման հղում, այն նույնպես կարող է օգտագործվել մագլցման և նոր էջեր հայտնաբերելու նպատակով»:

Նյութի աղբյուրը՝ SEJ | իլյուստրացիան՝ Մայա Մինասյան