Տեսանյութերի պահանջարկը ամբողջ աշխարհում գնալով մեծանում է. Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց 73%-ը նախընտրում է դիտել կարճ տեսանյութ՝ ապրանքին ծանոթանալու կամ ծառայության մասին տեղեկություններ ստանալու համար:
Եվ Google-ը, անխոս, գիտի այս մասին:
Տեսանյութերն արդեն վաղուց հայտնվում են Google-ի որոնման արդյունքներում, իսկ գնալով դրանց ցուցադրումներն ավելանում են մի քանի հատվածներում։ Հարկավոր է նկատի ունենալ, որ Google Ընկերության պրոդուկտ մենեջեր Դանիելե Մարշակը ավելի վաղ խոսել է այն մասին, որ Google-ը փորձարկում է, թե ինչպես ավելի հաճախ ցուցադրել վիդեո բովանդակությունը օգտատերերին:
Երբ Google-ը զննում է էջը և պարզում, որ այն պարունակում է տեսանյութ, այն սկսում է ազդանշաններ փնտրել՝ հասկանալու համար, թե ինչի մասին է տեսանյութը: Այդ ազդանշաններն են, որոնք թույլ են տալիս տեսանյութը հայտնվել համապատասխան որոնումների համար:
Google-ը կազմել է վեբ կայքերում տեսանյութերի օպտիմալ օգտագործման ուղեցույց, որը կօգնի կայքերի սեփականատերերին և խմբագիրներին ավելի գրագետ օգտագործել տեսանյութերը որպես բովանդակության ամենաօպտիմալ տարբերակ։ Ուղեցույցը այստեղ >
Photo by Alexander Shatov