ՕպտիմալացումՈրոնում

Օգտակար բովանդակություն – ալգորիթմային թարմացում Google-ում

Google Search-ի օգտակար բովանդակությունը ստուգող ալգորիթմների թարմացման մասին

Helpful content by Google

Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ շուտով Google Որոնման ալգորիթմներում նշանակալի թարմացումներ են սպասվում, մասնավորապես կապված որակյալ և օգտակար բովանդակությունը հետազոտելու հետ։

SEO Training by Vardan Papikyan
Ըստ որոնման համակարգերի՝ Մարդիկ ամենակարևորն են,
և պետք չէ ստեղծել բովանդակություն՝ ռոբոտներին դուր գալու համար: Պատկերը՝ հատված Վարդան Պապիկյանի հեղինակային SEO from Zero թրենինգի պրեզենտացիայից

Հիշեցնեմ նաև որակյալ բովանդակության հետ կապված 4 կարևոր տարրերի մասին։

Օրիգինալ և որակյալ բովանդակության ավելի լավ վարկանիշ Google-ում

Մենք անընդհատ թարմացնում ենք Որոնումը, որպեսզի համոզվենք, որ օգնում ենք ձեզ գտնել բարձրորակ բովանդակություն: Հաջորդ շաբաթ մենք կգործարկենք «օգտակար բովանդակության թարմացումը», որով ստուգվելու է այն բովանդակությունը, որը կարծես թե հիմնականում ստեղծվել է որոնման համակարգերում լավ վարկանիշ ստանալու համար, այլ ոչ թե մարդկանց օգնելու կամ տեղեկացնելու համար: Վարկանիշի այս թարմացումը կօգնի համոզվել, որ ոչ օրիգինալ, ցածր որակի բովանդակությունը Որոնման մեջ բարձր տեղ չի զբաղեցնում։ Մեր թեստավորումը պարզել է, որ այն հատկապես կբարելավի առցանց կրթության, ինչպես նաև արվեստի և զվարճանքի, գնումների և տեխնոլոգիական բովանդակության հետ կապված որոնման արդյունքները, — ասվում է Google-ի հրապարակման մեջ։

Google Search on the laptop screen
Google-ը վերջին շրջանում առավել կատաղի պայքար է սկսել կեղծ գնահատականների և կարծիքներով մանիպուլյացիաների դեմ, ինչին այսուհետ կավելանա նաև անիմաստ բովանդակության դեմ ուժեղացված պայքարը։ Պատկերը՝ PixMeta.com

Օրինակ, եթե դուք փնտրում եք նոր ֆիլմի մասին տեղեկություններ, դուք կարող եք նախկինում տեսած լինել հոդվածներ, որոնք հավաքել են այլ կայքերի կարծիքները՝ չավելացնելով այլ տեսանկյուններից այն, ինչ հասանելի է այլ վայրերում: Սա այնքան էլ օգտակար չէ, եթե ակնկալում եք նոր բան կարդալ: Այս թարմացումով դուք կտեսնեք ավելի շատ արդյունքներ եզակի, վավերական տեղեկություններով, այնպես որ ավելի հավանական է, որ կարդաք մի բան, որը նախկինում չեք տեսել, — նշում է գուգլի հրապարակումը։

Փորձագետների կողմից գրված արտադրանքի ավելի օգտակար կարծիքներ (Product reviews)

Google ընկերությունը միաժամանակ օպտիմալացնում է արտադրանքների վերաբերյալ գնահատականների կարծիքների կիրառումը որոնման արդյունքներում կայքերի դիրքի ազդեցության մասով։ Արդեն տևական ժամանակ Google-ը հետազոտում և լավարկում է կարծիքների ինդեքսացման ալգորիթմներն ու ավելի լավ է հասկանում գնահատականների իսկությունը՝ թույլ չտալով մանիպուլյացիաներ անել կարծիքների և գնահատականների միջոցով։

Արտադրանքների վերաբերյալ կարծիքները կարող են կարևոր դեր խաղալ՝ օգնելոով օգտատերերին ապրանքների գնման գործում:

Անցյալ տարի մենք սկսեցինք մի շարք թարմացումներ՝ ավելի օգտակար, խորը գնահատականներ ցուցադրելու համար՝ հիմնված որոնման արդյունքների առաջնային փորձառության վրա, — մասնավորեցնում են Google-ի բլոգում։

Google ընկերությունը հաջորդիվ հավաստիացնում է, որ շարունակել է կատարելագործել այս համակարգերը, և առաջիկա շաբաթների ընթացքում ներկայացնելու է ևս մեկ թարմացում՝ բարձրորակ, օրիգինալ կարծիքներ գտնելն էլ ավելի հեշտացնելու համար: Այդպիսով Google-ը ցանկանում է համոզվել, որ օգտատերերը կգտնեն ամենաօգտակար տեղեկատվությունը, երբ համացանցում գնումների հետ կապված ուսումնասություններ են անում:

Գլխավոր պատկերը՝ Google Blog