Օպտիմալացում

SEO թրենդներ և ազդակներ 2022

2022-ի SEO թրենդներն ու ազդակները․ մաստեր-կլաս Վարդան Պապիկյանի կողմից

SEO Trends 2022-2023

SEO թրենդներ և ազդակներ 2022


Բիզնեսի առաջխաղացում որոնողական համակարգերում․ 2022-ի կարևոր ստուգացանկ

SEO-ն բիզնեսի համար ամենակարևոր մարքետինգային սեգմենտներից է, և այսօր ուշադրության կենտրոնում չպահել այն, նշանակում է մրցակիցներին նվիրել ձեր լսարանի մի զգալի մասը։

SEO Trends & Factors workshop by Vardan Papikyan

2022թ․ սեպտեմբերի 17-ին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում Վարդան Պապիկյանը հանդես կգա «SEO թրենդներ և ազդակներ 2022» մաստեր-կլասով, որի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • SEO-ի ազդեցությունը բիզնեսի առաջխաղացման համար․ համառոտ անդրադարձ
  • SEO-ի ԹՈՓ5 ազդակները, որոնք անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել
  • Թրենդներ SEO-ում․ մոտ ապագայի տրանսֆորմացիաները SEO-ում

Վարդան Պապիկյանը հանդիսանում է SEO (Search Engine Optimization) և SMO (Social Media Optimization) խորհրդատու-մասնագետ, Նեոմեդիա ընկերության և InTech.am տեխնո-հարթակի հիմնադիրն է, համակարգում է GDG Yerevan համայնքը, ինչպես նաև BeeGraphy ընկերության SEO և կոնտենտ մենեջեր։ 

Մաստեր-կլասը նախատեսված է ինչպես բիզնեսում ներգրավված մասնագետների, այնպես էլ SEO-ով հետաքրքրված մարդկանց համար։ Մասնակցությունն անվճար է բոլորի համար։

Միջոցառման էջը Facebook-ում »
Մասնակիցների գրանցման էջ »