Ինտերնետում նոր դոմեյնային .DAY տիրույթ է հայտնվել
Google-ի դոմեյնային տիրույթների ադմինիստրատորը (Google Registry) գործարկել է .day նոր դոմեյնային վերին մակարդակի գոտին։ 2022-ի հունվարի 25-ից սկսվել են .day դոմեյնային գոտիում հասցեների նախագրանցումը, որի ժամանակ դոմեյնի գրանցման արժեքը սկսվել է $190-ից, որոշ պրեմիում դոմեյնների համար հասնելով $16 520-ի։
Արդեն 2022-ի փետրվարի 1-ից .day դոմեյնների գրանցումը հասանելի է բոլորի համար։ Դոմեյնները կարելի է գնել տարբեր ռեգիստրարների մոտ $10-$18 արժեքով։
.Day դոմեյնների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ new.day կայքում։
Հեղինակավոր բրենդներն արդեն գրանցել են ամենահարմար դոմեյնները, օրինակ՝ BlackFri.day, CyberMon.day կամ Valentines.day, այնպես որ քանի դեռ հնարավոր է գտեք .day վերջավորության հետ կապակցված ամենահետաքրքիր անվանումը և գրանցեք այն։
Հատկանշական է նաև, որ 2018-ից Google Registry-ն սկսեք գրանցել .app դոմեյները, իսկ 2019-ից՝ .dev դոմեյնները։ Այժմ Google-ի կողմից առաջարկվում են նաև .how .new .page և այլ դոմեյններ, որոնք բոլորը հասանելի են բոլոր դոմեյնային ռեգիստրարներում։