Woman browsing the web. Image by PixMeta Studio
Որոնում

Google-ի որոնման մեջ կարող է հայտնվել AI Chat

Image by PixMeta Studio

Google Ընկերությունը փորձարկում է արհեստական ինտելեկտով աշխատող չաթ, որը կարող է ներդրվել որոնման համակարգում

Բոլորին արդեն հայտնի ChatGPT-ն մեծ իրարանցում է առաջացրել տեխնոլոգիական և մեդիա աշխարհում, ինչին հետևում են բազմաթիվ հետաքրքիր կանխատեսումներ այն մասին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ChatGPT-ն նեղացնի Google-ին, թե որքան ժամանակ անց Google-ն ընքը հակաքայլով հանդես կգա, և այլն։

Եվ այսպես, արդեն հայտնի են դառնում որոշ տեղեկություններ այն մասին, որ Google-ը փորձարկում է սեփական LaMDA լեզվական մոդելի հիման վրա աշխատող Apprentice Bard անունով (կամ գուցե այլ անունով) զրուցարանի ներդրումը որոնման համակարգում։ Այն ենթադրում է հարցերին մարդանման պատասխանների տրամադրում, ինչպիսին այժմ կարող ենք տեսնել ChatGPT-ում։

CNBC-ն ասում է, որ Google-ի արձագանքը ChatGPT-ին կոչվում է Project Atlas: Սա Apprentice Bard chatbot-ի լրացումն է, որը Google-ի աշխատակիցներն արդեն կարող են ներքին կարգով փորձարկել: Ավելին, Google-ը, ըստ տեղեկությունների, փորձարկում է Search desktop-ի նոր դիզայնը, որը կարող է աջակցել Apprentice Bard-ի հարցուպատասխանի ֆորման:

Այլընտրանքային որոնման էջ

Google-ը փորձարկում է այլընտրանքային որոնման էջ, որը կաջակցի իրական ժամանակում հարցեր և պատասխաններ։

Փորձարկումներում երևում է գլխավոր որոնման էջը, որն առաջարկում է հինգ տարբեր հուշումներ պոտենցիալ հարցերի համար, որոնք տեղադրված են անմիջապես հիմնական որոնման տողի տակ՝ փոխարինելով ներկայիս «Ինձ հաջողակ եմ զգում» տողը (I’m feeling lucky): Նախատեսվում է նաև զրույցի/չաթի փոքրիկ պատկերանշան որոնման տողի ծայրամասի աջ ծայրում:

When the user enters a question, the search results show a grey bubble under the search bar. This will offer more human-like responses than regular search results. The page will also suggest follow-up questions related to the first one. Only then will you see regular search results, like links and headlines.

Երբ օգտվողը մուտքագրում է հարց, որոնման արդյունքները ցույց են տալիս մոխրագույն ամպիկ (bubble) որոնման տողի տակ: Այս գործառույթը կառաջարկի ավելի շատ մարդանման պատասխաններ, քան սովորական որոնման արդյունքները: Էջը կառաջարկի նաև նախորդ հարցերի հետ կապված հետագա հարցեր և պատասխաններ։

Միայն դրանից հետո դուք կտեսնեք կանոնավոր որոնման արդյունքները, ինչպիսիք են մեզ շատ ծանոթ հղումները և վերնագրերը (որոնման արդյունքների սնիպետները): Ահա հենց այսպիսին են պատկերացնում Google-ի որոնման համակարգի առաջիկա հնարավորություններն ու արհեստական ինտելեկտով աշխատող չաթի ներդրումը համակարգում։

ՄԵզ մնում է միայն հետևել և տեսնել, թե ինչպիսի նորամուծություններով հանդես կգա Google-ը։ Իսկ այն, որ Google-ը ինչ-որ կերպ կարձագանքի վերջին ամիսների AI Chatbot-ների և մասնավորապես ChatGPT-ի հետ կապված իրարանցումին, գրեթե կասկած չի առաջացնում։

Այլ հարց է, թե ինչպիսին կլինի որոնման համակարգերում կայքերի օպտիմալացման ապագան, թրևս դժվար է կանխատեսումներ անել։