SEO-ի հիմնարար սկզբունքներից մեկը ձեր թիրախային լսարանը և դրա պահվածքը հասկանալն է: Դա նշանակում է ճանաչել ձեր լսարանին ամենակարևոր և մանրակրկիտ մակարդակով:
SEO-ն հաճախորդի ձայնն է:
Թեև մարքետոլոգներից շատերը կարծում են, որ ճանաչում են իրենց լսարանին, նրանք հաճախ ընկնում են թակարդը՝ չհասկանալով, թե ինչպես են սպառողները պահում իրենց շուկայում, այնուհետև՝ անհատական մակարդակում:
Միևնույն ժամանակ, քանի որ սպառողները ակնկալում են ակնթարթային պատասխաններ և արդյունքներ իրենց հարցումներին, նրանք հաճախ այսօր դա ցանկանում են իրական ժամանակում, ինչը կապված է տեխնոլոգիաների զարգացման և ինտերնետի արագության աճի հետ:
Թեև պատմական տվյալները դեռևս SEO-ին տալիս են մեծ պատկերացումներ սեզոնային միտումների վերաբերյալ, մարքետոլոգների մեթոդները՝ իրենց հաճախորդներին հասկանալու համար, պետք է լինեն ամբողջական:
Բանալի բառեր (keywords) ընտրելիս ամենատարածված սխալներից մեկը որոնման համակարգերի և օգտատերերի կողմից օգտագործվող երկար բանալի բառերի (որոնվող արտահայտությունների) նախապատվությունն անտեսելն է:
Թեև դուք կարող եք որոշակի ձևով սահմանել ձեր ապրանքների ու ծառայությունների անուններն ու բնութագրերը, սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ բառեր կօգտագործեն ձեր պոտենցիալ հաճախորդները՝ ձեր ապրանքներն ու ծառայությունները իրենց ուզած ձևով փնտրելու համար:
Խորհուրդներ․
- Հարկավոր է հասկանալ շուկայն, որտեղ ձեր սպառողները գնում են. որո՞նք են այնտեղ մակրո միտումները:
- Օգտագործեք ինչպես պատմական, այնպես էլ իրական ժամանակի տվյալները՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվում օգտատերերի վարքագիծը:
- Ձեր բանալի բառերի ընտրության և ռազմավարության համար նշեք այն ամենը, ինչ գտնում եք սպառողների մտադրությունների մասին:
- Օգտագործեք Google-ի բանալի բառերի պլանավորման գործիքները (Keyword Planner) և ձեր տրամադրության տակ գտնվող մյուս վերլուծական գործիքները՝ առավել մանրամասն հասկանալու, թե ինչպես են իրենց պահում ձեր պոտենցիալ գնորդները տարբեր կայքերում, հարթակներում և որոնողական համակարգերում:
Գլխավոր լուսանկարը՝ PixMeta